Եռօրյա սուգ Թուրքիայում

Թուրքիայի իշխանությունները մտադիր են եռօրյա ազգային սուգ հայտարարել Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար։ Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը։

«Նախագահի հրամանագրով եռօրյա համազգային սուգ կհայտարարվի Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար», — ասել է նա, ում մեջբերում է TRT հեռուստաալիքը։

Հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.