Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջեւ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից հավելել են, որ սկսել են անհապաղ որոնողական աշխատանքներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: