«Քաղաքակիրթ երկրներում պարեկը միշտ քաղաքացու կողքին է.Ի՞նչ է պահահել...». Գայանե Գասպարյան

Քաղաքացի Գայանե Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել . 

Այսօր՝առավոտյան,երբ շտապում էի աշխատանքի,Աջափնյակ-Հալաբյան խաչմերուկի գետնանցումը չկարողանալով հաղթահարել /գետնանցումը լցված էր անձրևաջրով/,ստիպված եղա փողոցն անցնել չթույլատրված հատվածով՝չնայած օրինապահ քաղաքացի լինելուս։ Պարեկային ծառայության աշխատողները,,հարմար պահը որսալով և ճիշտ չգնահատելով ստեղծված անելանելի իրավիճակը,որ ստիպված եմ խախտել երթևեկության կանոնները,առանց մարդկային որևէ նշույլի,արձանագրեցին խախտում ։Ւ դեպ,նշեցի,որ ուսուցչուհի եմ և շտապում եմ աշխատանքի,գետնանցումն էլ ողողված էր ջրով,որն հաղթահարել անհնար էր ,այլապես աշխատանքից պետք է բացակայեի։

Կին պարեկը հեգնանքով ասաց,որ նախկինում ինքն էլ է ուսուցչուհի աշխատել,իսկ թե ինչու՞ է փոխել մասնագիտությունը,հետևությունը թողնում եմ ընթերցողին։Ակնհայտ է,որ չէր կարող նման մեկը ուսուցիչ աշխատել,քանի որ ընտրել էր իրեն հարմար և ավելի սազական մասնագիտություն։Մյուս պարեկը որ արագ-արագ արձանագրություն էր կազմում՝ տուգանքի չափը որոշելով,հեգնանքով ասաց,թե դիմիր քաղաքապետարան ։Հավելեցի,որ շտապում եմ,և հիմա դրա ժամանակը չէ,կամ թե ե՞ս պիտի զբաղվեմ այդ հարցերով,,ինձ պատասխանեց,որ դա իր գործը չէ ։Բնականաբար իր գործը արագ տուգանք կազմելն էր,կամ էլ չհամաձայնելու դեպքում՝ բաժին տանելը ։

Բոլոր քաղաքակիրթ երկրներում պարեկը միշտ քաղաքացու կողքին է,իսկ ՀՀ-ում ամեն քայլափոխի քաղաքացին դառնում է տուգանքի մատերիալ ։Վկայակոչենք վարչապետի այն խոսքերը,թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։Ի՞նչ անեի,չգնայի՞ աշխատանքի,հե՞տ դառնայի,թե՞,,, Գուցե տուգանելը ձևավորում է սրանց նմանների աշխատավարձը,կամ ավելանում է հավելավճարը,որ այդպես չոր ու ոչինչ չարտահայտող դեմքի արտահայտությամբ,անմարդկային ձևով արձանագրեցին խախտում և տուգանեցին ,երբ հետիոտնը մեղավորության բաժին չունի։Մինչ ե՞րբ պիտի լռենք։Դժգույն,գաղջ մթնոլորտ,որը գնալով ավելի ու ավելի զզվելի է դառնում ։Երկիրը գնալով փոքրանում է,իսկ սրանց նմանների տուգանքի չափը՝ մեծանում։

Все реакции:

41Gohar Tonoyan, Gayane Gasparyan и ещё 39

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.