Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր են ժամանել իրավապահների խմբերը:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ միասին վիճաբանել են Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը:
Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:
Պարզվել է նաև, որ Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին:
Ահազանգով ժամանել է նաև քննչական բաժնի խումբը: Քիչ ուշ հայտնաբերվել են Ա. Մկրտչյանը, Հ. Շահբազյանը, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ.-ն, 53-ամյա Պարույր Գ.-ն, 39-ամյա Արթուր Գ.-ն, 37-ամյա Հայկ Խ.-ին, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ.-ն, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս.-ն, 34-ամյա Արտյոմ Մ.-ն, 54-ամյա Գևորգ Հ.-ն, 47-ամյա Արթուր Կ.-ն և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ն:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղից ներկայացվել են քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Վ. Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ Վ. Ավդիանին և Ա. Մկրտչյանը օրենքով գող են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ:
Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներ կան, ինչպես նաև՝ արդյոք հիվանդանոցներ դիմող անձինք եղել են: