Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել առանց անձնագորվ

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է էլեկտրոնային համակարգի փուլային ներդրման սկզբունքով առաջնորդվելու մասին։ Սկզբնական ներդրումը եղել է կենտրոնական գնումներով ստացված դեղորայքների ներդրումը և մեկնարկել ենք մեկ պոլիկլինիկայի բազայի վրա, խնդիրները հաշվի առնելով գնացել ենք ներդրման, որից հետո փուլ առ փուլ տարածել ենք ՀՀ առողջապահության առաջնային ողակի վրա։

Երկրորդ փուլով ներդրվել է նաև անվճար և արտոնյալ պայմաններում ստացած դեղորայքի փուլը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ երկու տեսակի դուրս գրվող դեղորայք և առողջության առաջնային պահպանման օղակում բոլոր մեր հիմնարկները ներգրավված են այս աշխատանքի մեջ։ Հիմա էլ զուգահեռ աշխատում են, թե էլեկտրոնային, թե թղթային տարբերակով։ Կառավարության համապատասխան որոշման փոփոխությունից հետո արդեն իսկ կբացառենք թղթային դեղատոմսի դուրս գրումը և կաշխատենք միայն էլեկտրոնային եղանակով»,-նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ մարտից այս փոփոխությունների մեջ ներառվում են հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային, իմունային շիճուկներ, ինչպես նաև իմունոգլոբուլին, պատվաստանյութեր և միզոպրոստոլ պարունակող դեղեր։

Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն ասաց, որ բժիշկը դուրս է գրելու դեղն էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ, ինչպես պետք է պացիենտը ստանա դեղերը, քանի հաբ պետք է ստանա, որից հետո պացիենտը գնում է դեղատուն։ Դեղատանը պացիենտի անունով որոնում են անում, որով տեսնում են դեղատոմսը։

«Դեղատներին հասանելի չէ պացիենտի դեղատոսմսը, քանի դեռ պացիենտը չի դիմել իրենց։ Դեղատոսմսում նշում են քանակը, թե ինչքան տրամադրեցին պացիենտին։ Պացիենտը դիմում է դեղատուն, գտնում են դեղատոմսը, դեղատոմսում նշում են քանակը՝ ինչքան տրամադրեցին, և դեղատոմսը մարվում է, երբ բոլոր քանակները տրամադրվում են: Սա նշանակում է, որ պացիենտը պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել բոլոր դեղերը, այլ կարող է դեղերը վերցնել մաս-մաս, և դեղատոմսը կմարվի, երբ վերջին դեղահաբը կվերցնի պացիենտը, կամ դեղատոմսի ժամկետը կլրանա»,-նշեց նա։

Ծաղկանուշ Սարգսյանի խոսքով՝ այս համակարգը թույլ է տալիս, որ դեղատունը և բժիշկը տեսնեն դեղատոմսերի ընթացքը։ Բժիշկը տեսնում է, որ պոցիենտը մոտեցել, վերցրել է դեղատոմսերի որոշակի քանակ կամ ամբողջությամբ ստացել է, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել: Թե ինչքան դեղ է սպառվել, ինչքան է դուրս գրվել, քանի պացիենտ է ստացել դեղերը։ Այս բոլորը գրանցամատյաններով հասանելի կլինեն և դեղատանը, և բժշկին, և բուժհաստատությանը:

Նա ընդգծեց, որ էլեկտրոնային դեղատոմսով հնարավոր կլինի հետագծելիությունը վերահսկել և ժամանակի ընթացքում ամբողջությամբ թվայնացնելու դեպքում հանրապետություն մտած դեղը մինչև պացիենտ, մինչև դրա կողմնակի ազդեցություններ, հնարավոր կլինի հավաքել և ստանալ ամբողջական պատկեր։

«Եթե բուժառուն անձը հաստատող փաստաթղթով չներկայանա, դա նշանակում է, որ այդ դեղատունը իրավունք չունի այդ տվյալներին հասանելիություն ունենալ, որովհետև պետք է ինքն անի նույնականացում: «Բուժառուի փոխարեն կարող է լինել կոնտակտային անձը, բայց նա էլ պետք է ներկայան անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի դեղատունը վստահ լինի, որ դեղը տալիս է ճիշտ մարդու»,-ասաց Ծաղկանուշ Սարգսյանը:

Նա նշեց, որ դեղատան աշխատակիցների համար կազմակերպվել են քննարկումներ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.