ՊՆ–ն` կորած զինծառայողի մասին

Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.