Այսօր վաղ առավոտյան Սյունիքի մարզի Տեղ համայնքում երկու ադրբեջանցիներ հատել են սահմանը և հայտնվել հայկական կողմում։ Նրանցից մեկին, մեր տեղեկություններով, գյուղի բնակիչները բռնել են, մյուսը հասցրել է փախչել։
Համայնքի վարչական ղեկավար Դավիթ Ղուլունցը MediaHub-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները, սակայն խնդրեց մանրամասները ՊՆ-ից ճշտել։
Մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ գյուղացիները ադրբեջանցուն բռնելուց հետո դիմել են պատկան մարմիններին։
Գյուղացիներից մեկն էլ մեզ տեղեկացրեց, որ հենց իրենց արտ են մտել ադրբեջանցիները։
«Հիմա ամբողջ գյուղով երկրորդ ադրբեջանցուն ենք փնտրում, բայց խուճապ չկա»,- հավաստիացրեց նա։