Գազայում զոհվել է պաղեստինյան արմատական «Համաս» շարժման միացած առաջին կին գործիչը՝ Ջամիլա ալ-Շանտին։ Այս մասին հայտնում է լոնդոնյան Arabi21 լրատվական պորտալը՝ հղում անելով Գազայի աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ալ-Շանտին դարձել է անկլավի վրա իսրայելական հարվածների զոհը։
Ալ-Շանտին իսլամիստական շարժման հիմնադիրներից մեկի՝ Աբդել Ազիզ Ռանտիսիի այրին է։ 2004 թվականին նրա մահից հետո նա շարունակել է իր քաղաքական գործունեությունը։
Մասնավորապես, ալ-Շանտին գլխավորել է Գազայի կանանց գործերի նախարարությունը, իսկ 2021 թվականին դարձել է «Համաս»-ի քաղբյուրոյի անդամ։