Սպասվում է թաց ձյուն

Երևան քաղաքում` հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։

 

Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, 20-ի գիշերը 6-10 աստիճանով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.