«Բռնապետ և օկուպանտ՝ ալիևյանը կլանը կոպտագույն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, Միջազգային կառույցներից պահանջում ենք արձագանքել և ազատ արձակել Վագիֆ Խաչատրյանին». Արսեն Սարգսյան

 «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ Հիմնադիր նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Բաքվի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ 5 տարին Խաչատրյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ Վագիֆ Խաչատրյանն այս տարվա հուլիսին առևանգվել էր Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետում՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից անցնել ՀՀ անցնելիս։ Նա Հայաստան էր գալիս բուժման նպատակով։

Վագիֆ Խաչատրյանը ՀՀ քաղաքացի է, և նրա անվտանգությունն ու օր առաջ հայրենիք վերադառնալն ինքնիշխան պետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի։ Բռնապետ և օկուպանտ՝ ալիևյանը կլանը կոպտագույն  խախտում է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, Միջազգային կառույցներից պահանջում ենք արձագանքել և ազատ արձակել Վագիֆ Խաչատրյանին:

 Բացահայտ հայտարարում եմ, ՀՀ ինքնիշխան սուվերեն տարածքը օկուպացրած 2021թ-ից և ՀՀ -ի սուվերեն տարածքում ռազամական հանցագործություն իրականցրած բռնապետ ադրբեջանի ալիևյան կլանը Վագիֆ Խաչատրյանի դատապարտումը կոպտագույն խախտում և հակասում է Ժնևյան կոնվենցիայի հիմնարար սույն դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.