Աֆրիկայի սիրահարները. Սեդրակ Քոչարյանն է Արգամ Աբրահամյանին խորհուրդ տվել բիզնես հիմնել Կոնգոյում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարների մի մասը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսում:

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ գործը նա հիմնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի խորհրդով և մասնակցությամբ:

Հայտնի է, որ Քոչարյանները աֆրիկյան մի քանի երկրներում ոսկու և ադամանդի

արդյունահանման գործարանների սեփականատերեր և իհարկե՝ աֆրիկյան սաֆարիների մեծ սիրահարներ են, մի խոսքով, ինչպես ասում են, նրանք գիտեն Աֆրիկայի ուղնուծուծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am