Հրատապ Լուր՝ Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ.

Ադրբեջանական զինուժը մարտի 15ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակԱրծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ երկար չեն կրակել: «Մի քանի օր առաջ, երբհակառակորդը կրակ արձակեց նույն ուղղությամբ, այդ ժամանակվանից Բաղանիս-Ոսկեպարճանապարհահատվածը փակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր է: 

Այդ հատվածումհամապատասխան ցուցանշաններ կան` շրջանցելու համար, ուղղակի, երբեմն ժողովուրդըփորձում էր այդպես անցնել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ կրակոցները եղել են հատուկենտ:

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ էին բացել Բաղանիսի մոտ գտնվողհայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Մեքենան վնասվել էր, սակայն զոհեր ևվիրավորներ չկային: Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել էինհակառակորդին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.