Ադրբեջանի հարավում հրդեհ է բռնկվել

Մասալլի քաղաքի շուկայի տարածքում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել, հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության պետական ​​հրշեջ ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն հատվածում, որտեղ հագուստ է վաճառվում։ Ըստ տվյալների՝ հինգ տղամարդ տեղափոխվել է Մասալլի շրջանի կենտրոնական հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Ներկա պահին ձեռնարկվում են օպերատիվ միջոցներ՝ հրդեհը մարելու և տարածումը կանխելու ուղղությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.