Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան՝ դպրոցում հիշատակվեց 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված՝ շրջանավարտների վառ հիշատակը

Այսօր Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան հ2 հիմն. դպրոցում հիշատակվեց 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված մեր երեք շրջանավարտների վառ հիշատակը: Այսօր մեր առջև ծառացած է հայրենիքի փխրուն խաղաղության և արցախահայության տարհանման իրողության հարցը: Այսօր էլ մենք ունենք զոհեր և կորուստներ:

Շնորհիվ մեր հերոսների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի, մենք կանք և գոյություն ունենք:

Շեշտադրեմ, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը ունի ամուր և կայուն կամուրջներ:

Հարգելի՛ եզդիական համայնք, մեր և ձեր ցավը նույնն է:

Արցախյան 44- օրյա պատերազմում հերոսաբար զոհված, ՀՀ նախագահի կողմից հետմահու <<ԱՐԻՈՒԹՅԱՆ>> և <<ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ>> մեդալներով պարգևատրված` Մամիկոն Կասոյանի անունը կրող <<Արմաթ>> ինժեներական լաբորատորիայի դասասենյակի էսթետիկ վերանորոգման նախաձեռնող է հանդիսանում 1984_85թթ –ին սույն դպրոցի շրջանավարտ, 1990թ.-ի ՀՀ, ՆԳՆ, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի ազատամարտիկ, Արցախյան պատերազմի վետերան, Ծովակալ Իսակովի մեդալակիր, ՀՀ Ոստիկանության համակարրգում երկարամյա ծառայող, Հայաստանյան մասնաճյուղի , Միջազգային Ոստիկանական ասոցիացիայի անդամ, փոխգնդապետ Անդո Ղասոյանը։ Իսկ դասասենյակի էսթետիկ վերանորոգման բարեգործ- հովանավորներ են նույն դպրոցի նախկին շրջանավարտներ ԳԴՀ և Բելգիայի Թագավորությունում բնակվող Մանուկ և Արմեն Անդոյի Կասոյան եղբայրները։

Շնորհակալություն ԱՏՁՄ-ին 2015 թ-ից գործող Արմաթ դասասենյակը 2022 թ-ին տեխնիկապես վերազինելու համար:

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.