Վերջին շրջանում ակնհայտ է, որ Անդրանիկ Թևանյանը փորձում է Հայաստանում ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը։
Այս մասին անգամ նա հայտարարեց դեռևս սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ։ Անձամբ պատրաստ եմ ստանձնել իշխանափոխության իրականացման համար պատասխանատվությունը, հայտարեց Թևանյանը։
Երևանի ավագանու ընտրությունների հաջորդը օրը՝ սեպտեմբերի 18-ին նույն Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ իր նպատակը ամբողջական իշխանափոխությունն է։
Նույնը Թևանյանը հայտարարեց, նաև սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում։ Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլև արդյունքի համար։
Ստացվում է, որ Թևանյանը բազմիցս ստանձնել է ընդդիմության նախաձեռնած փողոցային շարժման ողջ ընթացքի ու արդյունքների պատասխանատվությունը։