Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր:
News.am-ին հարևանուհիներից մեկը պատմել է, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ:
«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրն աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչև այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք»,- պատմել է հարևանուհին: