Լավրովը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մասին

ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժություններ անցկացնելու Երևանի գործողությունները ափսոսանք են պատճառում Մոսկվային, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի մի երկիր փորձում է ներթափանցել Անդրկովկաս, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Չեմ կարծում, որ սա լավ է որևէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Մենք ցավում ենք դրա համար՝ Հայաստանի ղեկավարության գործողությունների համար»,- ասել է Լավրովը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ Երևանի գործողությունները հատկապես տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու տարի է, ինչ հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.