Ժամեր առաջ ողբերգական վրաերթ-ավտովթար. մահացածի հետ էին կինն ու երեխան

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում Mercedes-ը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկում հետիոտնին և բախվում Лада մակնիշ ավտոմեքենայն, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը տեղում մահանում է:

Պարզվել է, որ Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Սողոմոնյանը: Վրաերթի հետևանքով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով վթարված Лада մակնիշի ավտոմեքենայի սեփականատերն էր և ավտոմեքենայում են եղել կինն ու անչափահաս երեխան: Բարեբախտաբար, կինն ու երեխան չեն տուժել:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Շամշյանը՝ սեպտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.