24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 11:30-ից մինչև սեպտեմբերի 6-ը 11:00-ն կդադարեցվի Սասունիկ, Կարին, Օշական, Ձախափ գյուղերի, Աշտարակ քաղաքի Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ, Արտակ փողոցների, Արցախի 1, 2, 3, 6 փողոցների, Եղբայրության, Ալիխանյան, Եղբայրների, Երջանկության, Արարատյան, Պ.Սեվակ, Միկոյան Եղբայրներ, Գ.Նժդեհ փողոցների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 6-ին ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 7-ը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ազատաշեն, Խաչփար, Նորաբաց, Գետափնյա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.