«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ծնողների գործով: Մասնավորապես, իրավապահ մարմինները բացահայտել են, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած Աննա Արևշատյանն իր երեխայի նկատմամբ այդպես է վարվել, նկարել ու տեսանյութը ուղարկել է իր ամուսնու՝ Թաթուլ Մադաթյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նույն խցում պատիժը կրող մի տղամարդու:
Իրավապահները բացահայտել են, որ Աննա Արևշատյանը կապի մեջ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր ամուսնու հետ նույն խցում պատիժ կրող մի տղամարդու հետ, որն էլ նրան շահագրգռել է երեխայի հետ այդպես վարվել, նկարել ու ուղարկել իրեն, ինչն էլ Աննա Արևշատյանն իրականացրել է:
Հիշեցնենք, որ Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արևշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արևշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված Է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար և այս պահին կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։