Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լաչինի անցակետում առևանգված 3 երիտասարդի մասին ու նշում պատճառը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղաներ են առևանգվել:

Ըստ հրապարակումների՝ բերման ենթարկվածները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են, որոնք իբր որոշ ժամանակ առաջ «անարգել են Ադրբեջանի դրոշը»:

Տարածված տեսանյութի համաձայն՝ ֆուտբոլային ակումբի խաղացողները ոտքերն են սրբել Ադրբեջանի դրոշի վրա։ Տեսանյութը թվագրվում է 2021 թվականի:

Նշվում է նաև, որ ակումբի մնացած անդամները ևս հետախուզվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.