Վթարի հետևանքով մահացած ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից. Նոր Մանրամասներ

Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։ Լրատվամիջոցների հետ զրույցում, այս լուրը հաստատել են «Համշեն» տուրից:

Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։

Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Եվս 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.