Երկու ինքնաթիռ և չորս ուղղաթիռ միաժամանկ փորձում են մարել Թուրքիայի արևմուտքում գտնվող գործարաններում բռնկված հրդեհը։
Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նշվում է, որ մի քանի ժամ տևած հրդեհը սկզբում բռնկվել է Բուրսայի Ինեգոլ թաղամասի գործարաններից մեկում։ Որոշ ժամանակ անց կրակը տարածվել է հարևան 10 գործարանների վրա, որոնց թվում կան մետաղի, կահույքի և տեքստիլի արտադրության ձեռնարկություններ։
Զոհեր և վիրավորներ չկան։