ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․
Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: