«Եթե դու՛ք ձեզ համարում ե՞ք մեզ դաշնակից, ինչո՞ւ է ռուս խաղաղապահը՝ ադրբեջանցիների հետ ՀՀ-ի Ինքնիշխան,Սուվերեն տարածքում Ադրբեջանի դրոշը դնում...». Արսեն Սարգսյան

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան 

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին Հայտնում ենք Ձեզ, որ 2022 թ-ի դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:30-ից Սդրբեջանի հատուկ պետական ծառայողները իբրև «ադրբեջանական ակտիվիստներ», «բնապահպաններ» կամ «լրագրողներ» խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի Հանրապետության ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները փակել են Լաչինի միջանցքը Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով Հայաստան-Արցախ անձեռնմխելի միակ կապը ինչը շարունակվում է անպատժելիության մթնոլորտում: Վերոնշյալի արդյունքում մինչ այժմ շարունակաբար խախտվում են 120000 արցախահայ բնակչության բոլոր իրավունքները: Բաքվի կողմից հերթական սադրիչ գործողություններն անմիջականորեն ուղված են Արցախն առանց հայության թողնելու նպատակասլացությանը: «Բնապահպան»-ի շինծու քողի տակ գործող ադրբեջանական զինծառայողները լոկ մի նպատակ են հետապնդում. Այն է վախի ու շրջափակման մնթնոլորտ ստեղծելով հերթական անգամ արցախահայության հանդեպ իրագործել ցեղասպանություն, փոխարենը անամոթաբար խոստանալով բարի դրացիական հետագա հաստատում:

Պահանջում ենք. 1. Կատարել Մոսկվայի երաշխավորությամբ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի 6-րդ կետը որը վերաբերվում է Լաչինի միջանցքին, որը 2022 թ-ի դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:30-ից մինչ այժմը Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը և Եռակողմ հայտարարությունը և 7 ամիս է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, 2023 թ-ի ապրիլի 23-ին անօրինական անցակետ են տեղադրել, որ ամրագրված չէ օրենքով, և բազմաթիվ անգամ խախտվել է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետը՝ հրադաթարը, հիշեցնենք Ձեզ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ-ի խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Եւ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն, և պահանջում ենք անհապաղ ՌԴ-ի խաղաղապահ ուժերը բացեն Արցախը աշխարհին միակ կապող ճանապարհը Լաչինի միջանցքը, որն է անձեռնամխելի է:

Բայց ամեն անգամ հրադաթարը խախտելով ինչպես հունիսի 28-ի գիշերը 01:30-ից ԱԹՍ-ներ կիրառելով ունենք հայկական կողմում 4 զոհ: Եթե դուք ի վիճակի չեք Ձեր իսկ ստանձնած գլխավոր միջնորդի դերը 2020 թ-ի նոյեմբերի 9-ի 3-րդ կետը, 6-րդ կետերը կատարելու, ապա մենք կդիմենք Միջազգային համապատասխան կառույցներին, որպեսզի ԼՂՀ-ում տեղակայվեն Բազմազգ խաղաղապահ միջազգային զորքեր, միջազգային դիտորդներ և ապահովեն 120000 արցախահայ բնակչության բոլոր իրավունքները:

Հարգանքով՝ ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան 

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.