Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Հունիսի 7-ին նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ իր մոտոցիկլետով Աշտարակի ճանապահին վթարի է ենթարկվել ու իրեն երկարատև բուժում է նախատեսվում։
Այսօր արդեն նրա մտերիմներից մեկը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կյանքը շատ անարդար է։ Նույնիսկ չեմ կարողանում մտքերս հավաքել, չեմ ուզում հավատալ, որ էլ չեմ զանգահարելու եւ ասեմ.«Պարոն Մկրտչյան վաղը նկարահանում ունենք կմասնակգեք, դուք էլ շատ բարեհամբույր պիտի ասեք, որ դատական նիստ ունեք, բայց կհասցնեք գոնե վերջին երկու հաղորդումներին մասնակցել»։ Շատ եմ ափսոսում։ Մենք կորցրեցինք լավ մարդու, լավ ընկերոջ, լավ մսսնագետի։ Լույսերի մեջ մնաս Արսեն ջան։ Քեզ ճանաչողների համար շատ մեծ կորուստ է, հազար ափսոս»։