Եվրոպական մոնիթորինգային առաքելությունը հայտարարել է Հայաստանում ևս 23 աշխատակցի հավաքագրման մասին:
Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրությունից։
Աշխատանքի են հրավիրվում դիտորդների օգնականներ, թարգմանիչներ, վարորդների և այլն։ Ընդհանուր առմամբ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) առաջարկում է 23 պաշտոն, ներառյալ՝ առաքելության գրասենյակի ղեկավարի, շտաբի պետի, օպերատիվ, անվտանգության և խնամքի պարտականությունների և առաքելության աջակցության ոլորտներում աշխատակիցներ:
Նշվում է, որ աշխատանքը լինելու է 40 ժամ/շաբաթական գրաֆիկով, լրիվ դրույքով: