Կոտայքը սգում է մեր զինվորի մահը։
Երեկ թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։
Կոտայքի մարզպետի աշխատակազմի անունից ցավակցում ենք մեր զինվորի ընտանիքին, ընկերներին, հարազատներին։
Լույսերի մեջ մնաս, մեր լույս Նարեկ։