«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը անրադարձել է. ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխխոսնակ Վեդանտ Պատելի վերջին հայտարարություններին՝ արված ճեպազրույցի ընթացքում:
Արսեն Սարգսյանը իր տելեգրամյան ալիքում գրել է, Սույն թ-ի մայիսի 11-ին առավոտյան ժամը 06:00-ին ագրեսոր ադրբեջանական զորքերը ՀՀ Ինքնիշխան սուվերեն տարածքը որը օկուպացրել են այդ տարածքից հերթական անգամ և սա ոչ թե փոխադարձ կրակահերթ էր, այլ ադրբեջանական բանակի հերթական ագրեսիվ հարձակումը Հայաստանի Հանրապետության Ինքիշխան, սուվերեն տարածքային ամբողջականության վրա հարձակումն էր հերթական ագրեսիան, և Հայոց Բանակը պաշտպանել է և պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքային ամբողջականությունը: Եվ ամենակարևորը մեր պահանջն է, որ ագրեսոր և ռազմական հանցագործ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը ՀՀ-ի Ինքնիշխան, Սուվերեն, տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Եվ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները որը հերթական անգամ կոպտորեն խախտել է, Արցախում ապօրինի անցակետը հանի և կատարի 6-րդ և 7-րդ կետը և ամենակարևորը կատարի 8-րդ կետը՝ Ադրբեջանում անօրինական պահվող գերության մեջ գտնվող անձանց` հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովում: Եվ վերջում ամենակարևորը՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից»։
Հիշեցնենք, որ Պատելը ճեպազրույցի ժամանակ հավասարության նշան էր դրել Հայաստանի ու Ադրբեջանի գործողություններին՝ 2 երկրներին հավասարապես կոչ անելով զերծ մնալ բռնության կիրառումից: