Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 28-ին կրկին չի մասնակցել նախընտրական ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջոցառումները նախապես ծրագրված են եղել։
Հիշեցնենք՝ Էրդողանի ինքնազգացողությունն ուղիղ եթերում կտրուկ վատացել էր ապրիլի 25-ի երեկոյան, եթերն ընդհատվել էր, հայտարարվել էր, թե Թուրքիայի առաջնորդը ստամոքսի հետ կապված թեթև խնդիր ունի:
Լրատվամիջոցները, սակայն գրեցին, որ Էրդողանը ինֆարկտ է տարել: