«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանն հայտարարություն է տարածել որում ասվում է.
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի hետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող, և Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես: Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, նշված է բանաձևի տեքստում:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ադամ Շիֆին և իր գրասենյակի ներկայացուցչին՝ և ողջ աշխատակազմին անձամբ՝ ինձ Արսեն Սարգսյանիս, ամիսներ շարունակ բարձր պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանք տանելու, հեռախոսազրույցի և մեր պաշտոնական գրություններին արձագանքելու համար, և որպես ՀԿ-ի նախագահ անձամ մեր կազմակերպության անունից ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ կփոխանցենք Ադամ Շիֆին: Եվ անձամբ ինքս և ողջ մեր անձնակազմով թե դիվանագիտական, թե իրավական առումով ամեն ինչ անելու ենք ի շահ Արցախի և ի շահ Հայաստանի և համայն մեր ժողովրդի և մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում:
Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան