«Եղավ այն, ինչ ասում էր հայկական կողմը». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի ծուլացեք՝ նայեք հայկական մամուլի արխիվները և կտեսնեք, որ շուրջ երկու տասնամյակ Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության, ռազմական գործիչների խոսույթը մեկն էր․

«Երբ Ադրբեջանը համոզվի, որ ուժեղ է, պատերազմ կսկսի»։ Այդ տարիներին Ադրբեջանը ռազմական ոլորտին մոտ տասը անգամ ավելի գումարներ էր հատկացնում, քան՝ Հայաստանը։

Այսինքն, եղավ այն, ինչ ասում էր հայկական կողմը․ Ադրբեջանը հզորացավ, պատերազմ սկսեց։ Մնացածը դեմագոգիա է»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.