ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշպանական գերատեսության խոսնակ Արամ Թորսյանը:

Հիշեցնենք՝ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա խոսքով՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Նախիջևանի սահմանային շրջանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայող մոլորվել և անհետ կորել է:

Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում ադրբեջաներենով խոսում տեղի բնակիչների հետ: Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում դեպքից մանրամասներ էր հայտնել՝ նշելով՝ ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո՝ հայտնաբերվել Աշոտավան գյուղում: Բնունիս համայնքում բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինը դիմել է ոստիկանություն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.