Ապրիլի 8-ին Գալուստ Սահակյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի շիրիմին։ Բացի ՀՀԿ ղեկավար կազմից այնտեղ ներկա էին նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները։ Նրանց շարքերում էր նաև ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ում երիտթևի ղեկավարի տեղակալ նշանակված Աշոտ Անդրեասյանը։
Սակայն Գալուստ Սահակյանի շիրիմին այցելությունը չի անցել առանց միջադեպի։ Աշոտ Անդրեասյանի կերպարն անընդունելի է շատ ՀՀԿ-ականների համար, նրան ընկալում են որպես ճամբարափոխ դավաճան, այդ իսկ պատճառով հորդորել են չկանգնել իրենց կողքը՝ ինչն էլ վիճաբանության առիթ է դարձել։ Իսկ ՀՀԿ վերնախավի հեռանալուց հետո ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները ծեծի են ենթարկել Աշոտ Անդրեասյանին։