ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ձերբակալության կապակցությամբ Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ, որ «նման բան տեղի է ունենում Ամերիկայում»: Կալանքը կտևի մինչև նրան մեղադրանք առաջադրելը։
Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում: