Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային օրդեր է տվել, հայտնում է BBC-ն։
Միջազգային քրեական դատարանը բացատրում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաներին ապօրինի արտաքսելու մեջ։
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը հայտարարել է, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելը կարող է ռազմական հանցագործություն համարվել։
Միջազգային քրեական դատարանի դատավորները հավելում են, որ իրենք բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ Պուտինն անձամբ է պատասխանատու այդ հանցագործությունների համար՝ թե՛ որպես դրանց անմիջական մասնակից, թե՛ որպես առաջնորդ, որի ենթակաները, իր համաձայնությամբ կամ հավանությամբ, կատարել են այդ հանցագործությունները։