Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրանակերտում ապրող երաժիշտ Ուդի Երվանդը։
Նախօրեին Ուդի Երվանդը հայտնել էր նաև, որ փլատակների տակ են մնացել նաև տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսինը։
Այսօր նա գրել է, որ երգչուհուց, նրա ամուսնուց և փլատակներում մնացած շատ ուրիշ ընտանիքներից դեռեւս լուր չկա: