Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրшշшրժ է տեղի ունեցել` 7.3 բալ հզորությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 07.13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Անկարայից 43 կմ հեռավորության վրա, օջախը 10 կմ խորության վրա է եղել:
Այս երկրաշարժից 5 րոպե առաջ գրանցվել է ևս մեկ ցնցում` 6.4 բալ հզորությամբ. այն գրանցվել է Մալաթիա արվարձանի մոտակայքում: