Երեկվանից բռնկված հրդեհը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել

Թուրքիայի հարավային Իսկենդերուն նավահանգստային քաղաքում երկուշաբթի օրվանից շարունակվում է խոշոր հրդեհը՝ հիմնականում այրվում են բեռնարկղեր։ NTV հեռուստաալիքը հայտնում է, որ հրդեհի տարածքը զգալիորեն աճել է։

Այն պարունակում է հարյուրավոր կոնտեյներներ, որոնք պետք է տեղափոխվեն այլ երկրներ: Պահեստի կենտրոնից թանձր ծուխ է բարձրանում, տարածքում պարբերաբար բռնկվում են հրդեհներ, պայթյուններ։ Հրդեհի տարածքը գնահատվում է մի քանի հարյուր քառակուսի մետր։

Նշվում է, որ հրդեհը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել, և պահեստի ու ապրանքների ամբողջական այրման վտանգ կա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.