Քիչ առաջ՝ Երևանի ժամանակով 14։24-ին, Թուրքիայի տարածքում ևս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հակազդման վարչության (AFAD) տեղեկություններով՝ վերջին 12 ժամերի ընթացքում տեղի ունեցած երկրորդ հուժկու երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․6 բալլ, դրա էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 10 կիլոմետր հարավ։
Հայաստանի փրկարար ծառայությունը հայտնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալլ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալլ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալլ ուժգնությամբ։