Ներկայիս արեւելյան Թուրքիայի՝ Արեւմտյան Հայաստանի Մալաթիա, Մարաշ, Այնթափ, Ուրֆա, Տիգրանակերտ, Քիլիս, Թիլ Արմեն եւ խոշոր այլ քաղաքներում ավերիչ երկրաշարժի հետևանքով հայ բնակչությունը լուրջ կորուստներ ունի։ Պետք է նկատի առնել, որ տեղի բնակչության զգալի մասը՝ քրդացած մահմեդականներ թե ալավիներ, ծագումով հայ են։
Ավերվել են հայ բազմաթիվ սրբատեղիներ, հայ ճարտարապետության բազմաթիվ կոթողներ։ Կիլիկիայի Աղեքսանդրետում լրջորեն վնասվել է Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։ Այնթափում փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական ամրոցը։ Հայ բնակչության կորուստների եւ պատմա-մշակութային ժառանգության ավերածությունների չափերը ճշտվում են։