Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից․ Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Իրանում Բաքվի դեսպանատան վրա զինված հարձակմանը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակիցը։ Ցավակցում ենք և աջակցություն հայտնում ադրբեջանցի գործընկերներին։ Ավելի ուշ ծավալում մեկնաբանություն կտանք այս հաշվով»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.