Բաքուն հերթական անգամ խաթարել է Արցախի գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնել է, որ Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ: