«Դիմում և պահանջը՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

Հայտարարություն, #Մաքսիմալ_Տարածել

Դիմում- Պահանջ

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հայտնում ենք Ձեզ, որ 2022 թ-ի դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:30-ից Սդրբեջանի հատուկ պետական ծառայողները իբրև «ադրբեջանական ակտիվիստներ», «բնապահպաններ» կամ «լրագրողներ» խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի Հանրապետության ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները փակել են Լաչինի միջանցքը Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով Հայաստան-Արցախ անձեռնմխելի միակ կապը ինչը շարունակվում է անպատժելիության մթնոլորտում: Վերոնշյալի արդյունքում մինչ այժմ շարունակաբար խախտվում են 120000 արցախահայ բնակչության բոլոր իրավունքները՝ անօգնական հիվանդանոցների, փակ դպրոցների ու մանկապարտեզների, հումանիտար օգնության բացակայության, երեխաների ու տարեցների հոգեբանական ծանր ապրումների արտահայտման, գազադադարեցման ( 2022 թ-ի դեկտեբերի 13-ից) տեսքով:

Բաքվի կողմից հերթական սադրիչ գործողություններն անմիջականորեն ուղված են Արցախն առանց հայության թողնելու նպատակասլացությանը: «Բնապահպան»-ի շինծու քողի տակ գործող ադրբեջանական զինծառայողները լոկ մի նպատակ են հետապնդում. Այն է վախի ու շրջափակման մնթնոլորտ ստեղծելով հերթական անգամ արցախահայության հանդեպ իրագործել ցեղասպանություն, փոխարենը անամոթաբար խոստանալով բարի դրացիական հետագա հաստատում:

Պահանջում ենք.

1. Կատարել Մոսկվայի երաշխավորությամբ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի 6-րդ կետը որը վերաբերվում է Լաչինի միջանցքին, որը 2022 թ-ի դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:30-ից մինչ այժմը Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը և Եռակողմ հայտարարությունը:

2. Մոսկվայի երաշխավորությամբ 2020թ նոյեմբերի 9-ի, 2021թ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համատեղ հայտարարությունների կարեւորագույն դրույթների իրագործումը խափանում է հենց Բաքուն, հենց Եռակողմ փաստաթղթի 8-րդ կետը, որը վերաբերվում է, բոլոր գերիների վերադարձին մինչ այսօր չի կատարվել ամբողջական նշված կետի կատարում, և անօրինական ձևով՝ խախտվել է Ժնևյան օրենքները:

3. Բազմաթիվ անգամ խախտվել է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետը՝ հրադաթարը, հիշեցնենք Ձեզ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ-ի խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Եւ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն, և պահանջում ենք անհապաղ ՌԴ-ի խաղաղապահ ուժերը բացեն Արցախը աշխարհին միակ կապող ճանապարհը Լաչինի միջանցքը, որն է անձեռնամխելի է:

4. Կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը ո±ր փախստականների և ներքին տեղահանվածների մասին ստանձնած պարտականությունը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ» (7-րդ կետ), իրագործման կատարումը:

5. Եթե դուք ի վիճակի չեք Ձեր իսկ ստանձնած գլխավոր միջնորդի դերը 2020 թ-ի նոյեմբերի 9-ի 3-րդ կետը, 6-րդ կետերը կատարելու, պահանջում ենք անհապաղ դիմեք ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահին և հրավիրել քնարկման նիստ, և տեղեկացնել որպեսզի ԼՂՀ-ում տեղակայվեն Բազմազգ խաղաղապահ միջազգային զորքեր, միջազգային դիտորդներ և ապահովեն 120000 արցախահայ բնակչության բոլոր իրավունքները:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ

նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.