Արցախից՝ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ հիմնադիր Արմինե Ավագիմյանը հայտարարություն է տարածել.
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի կողմից առաջարկում ենք Արցախի Հանրապետության կառավարությանը հրատապ մեխանիզմներ մշակել եւ ներդնել շրջափակման հետեւանքով տուժած բիզնես ոլորտին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Խոսքը վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը (hանրային սննդի օբյեկտներ, միրգ-բանջարեղենի առեւտրով զբաղվող ընկերություններ եւ այլն), արտահանող կազմակերպություններին։ Հակառակ պարագայում առերեսվելու ենք լուրջ սոցիալ-տնտեսական ռեցեսիոն հետեւանքների՝ զանգվածային գործազրկություն, աղքատություն եւ հանցագործությունների աճ, արտագաղթ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենալու տնտեսության վրա երկարաժամկետ հատվածում։
Հարգանք՝ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն