Ողբերգական դեպք Արցախում. կա 3 զոհ, 5 տուժած.

Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած: Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը դժբախտ պատահարի հետևանքով մահացել են: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահվան պատճառն ու տուժածների վատ ինքնազգացողությունը շմոլ գազից թունավորման հետևանք է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.