Ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական կողմը մեղավոր չեն, Ղարաբաղի ղեկավարությունն է խափանել. Լավրով

«Հանքավայրերում մոնիտորինգի մասին համաձայնագիրը խափանվել է ոչ ռուս խաղաղապահների, ոչ էլ ադրբեջանական կողմից։ Ասվել է, որ Ղարաբաղի ղեկավարությունը այժմ չի ցանկանում թույլ տալ, որ նման պատվիրակություն այցելի տարածաշրջան», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվի ԱԳՆ Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Լավրովը հավելել է, որ ղարաբաղյան խնդիրը ժառանգություն է մնացել Խորհրդային Միության փլուզումից։ Նրա խոսքով, խնդրո առարկա հանքերը «շահագործվել են խորհրդային ժամանակներից»։ «Երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր, կային ձեռնարկություններ, որոնք այժմ, ըստ ամենայնի, վերածվել են գործարարների»,- ասել է Լավրավը։

Նրա խոսքով, 10 օր առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի խումբ բնապահպանների կողմից հանքավայրերից մեկը այցելություն կազմակերպելու մասին, «որպեսզի կարողանան հանգստացնել հասարակական կարծիքը», սակայն այդ պայմանավորվածությունը, «ցավոք, խափանվեց»։

«Ցավոք, այդ պայմանավորվածությունը խափանվեց ոչ ադրբեջանական կողմի և ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով։ Ասվեց, որ Ղարաբաղի ղեկավարությունն այդ պահին չի ցանկանում թույլ տալ, որ նման պատվիրակությունը այցելի այս տարածաշրջանի տարածք», ասել է Լավրովը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.