Չնայած Քոչարյանի խնդրանքներին՝ Պուտինը մերժեց վերջինիս

MediaNews-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան էր ժամանել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով  գագաթնաժողովից հետո առանձին հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու արագ մեկնեց Մոսկվա։

Դեռևս օրեր առաջ հայտնել էինք,  Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր խնդրել նոյեմբերի 23-ին Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։   Սակայն Պուտին-Քոչարյան հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։

Այսպիսով  մահացավ նաև Հայաստանում իշխանափոխության նպատակով փողոցային պայքարը լիարժեք տապալած Քոչարյանի վերջին հույսը՝  ստանալ  ՌԴ նախագահի աջակցությունը ու համոզել հայ հանրությանը, թե իբրև Ռուսաստանի կողմից մեծ հովանավորչություն է վայելում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Չնայած Քոչարյանի խնդրանքներին՝ Պուտինը մերժեց վերջինիսՉնայած Քոչարյանի խնդրանքներին՝ Պուտինը մերժեց վերջինիս