Թուրքիայի Դուզջե քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 22 մարդ, այս մասն հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
«Դուզջեում 22 տուժած ունենք։ Նրանցից մեկի վիճակը ծանր է՝ բարձրությունից ցատկելու պատճառով։ Շտապօգնության անհրաժեշտ խմբերն ուղարկվել են քաղաք»,- գրել է նա թվիթերի իր էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արևմուտքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։