«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք, զրուցել Արծվաշենից տեղահանված տիկին Էլինայի հետ:
Տիկին Էլինան չի հավատում, որ խաղաղության կհասնեն. «Թուրքի հետ ոնց հարմարվենք: Ոչ թուրքի «պռաստոյ նառոդն» է մեղավոր, ոչ էլ մենք :
Խաղաղության գործընթացը հեշտ չի լինի»: Մեզ հետ զրույցում տիկին Էլինան նշեց, որ բարձր թոշակ չի ուզում, խաղաղություն է երազում: